Արմինֆո.Կյանքից հեռացել է ՀՀ նախկին պետնախարար, աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը։ Այս մասին Facebook-ում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը։
<Ցավով տեղեկացա, որ այսօր կյանքից հեռացել է ՀՀ նախկին պետնախարար, աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը: Պրոֆեսոր Արեշյանի հետ տարբեր գաղափարներ էինք քննարկել և մտածում էինք դրանց իրականացման շուրջ: Շատ էր մտահոգվում պատմության թանգարանի անմխիթար վիճակի և ցուցադրության չդրված հազարավոր արժեքավոր իրերի ապագայով: Պրոֆեսոր Արեշյանը մեծ ավանդ ունի հայագիտության, հնագիտության և պատմության բնագավառներում: Պրոֆեսոր Արեշյանը գլխավորել է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թվում նաև Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրի պեղումները, որոնց ժամանակ հայտնաբերվեց արդեն աշխարհին հայտնի 5500 ամյա ոտնամանը:Թող աստված հոգիդ լուսավորի>,- գրել է Մկրտչյանը։