Արմինֆո. ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հանդես է եկել ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին հայտարարությամբ: ԱԺ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, խոսնակի հայտարարությունում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով եւ 213-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը»:
Նշենք, որ այսօր առավոտյան "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության գրասենյակում "Իմ քայլը" խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել թեկնածուի հետ, որի ընթացքում պատգամավորներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Ավետիսյանին: Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Ավետիսյանի թեկնածությունն առաջադրվել էր կառավարության կողմից։