Արմինֆո. Հայաստանի անվտանգության հարցում չի կարող զիջումների գնալ ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Հայրապետյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր ռազմական սադրանքների ժամանակ մշտապես վայելում է Թուրքիայի աջակցությունը: <Ակնհայտ է, որ այս երկու պետություններն ակտիվորեն քարոզում են հակահայկական քաղաքականություն ։ Հայոց ցեղասպանությունը իրագործեց հենց Օսմանյան Թուրքիան, իսկ այսօր Անկարան իր բոլոր հնարավորությունները ներդնում է, որպեսզի մյուս երկրները չճանաչեն ցեղասպանությունը ։ Դա նրանց չի հաջողվում, բայց դա արդեն այլ հարց է ։ Նույն դիրքորոշումն ունի նաև Ադրբեջանը, քանի որ հայերի ջարդերը Սումգայիթում և Բաքվում դրա ակնհայտ հաստատումն են>, - ընդգծել է պատգամավորը ։
Պատգամավորի խոսքով ՝ վերջին զարգացումներից ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են առաջ տանել պանթյուրքիզմի գաղափարները ։ <Այժմ Թուրքիան իրեն ներկայացնում է՝ որպես մեզ թշնամական պետություն ։ Սակայն, Անկարայի և Բաքվի նման պահվածքը մտահոգություն է առաջացնում ոչ միայն մեզ մոտ ։ Տարածաշրջանի բոլոր երկրները շատ մտահոգված են ստեղծված իրավիճակով>, - ընդգծել է Հայրապետյանը ։
Միեւնույն ժամանակ պատգամավորը հայտարարել է, որ լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում Թուրքիան, ամենայն հավանականությամբ, չի միանա Ադրբեջանին: <Ինձ թվում է, որ Անկարան նման սխալ չի անի ։ Բոլորը գիտակցում են, որ Թուրքիայի նման ակտիվությունը կարող է անվտանգության խնդիր դառնալ ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ ողջ տարածաշրջանի համար>, - ընդգծել է Հայրապետյանը ։
<Ես ուզում եմ նշել, որ մեզ համար ակնհայտ դարձավ, որ անվտանգության հարցում մենք չենք կարող որևէ զիջման գնալ ։ Մեզ համար այս հարցն առաջնային է, դա մեր ապագայի հարցն է>, - նշել է նա։
Տաթևիկ Հայրապետյանը նաև նշել է, որ Ադրբեջանը շատ անկանխատեսելի է, և Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի ։ Պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանն արդեն ապացուցել է, որ անհրաժեշտության դեպքում ոչ միայն կարող է պաշտպանել իրեն, այլև՝ հզոր հակահարված տալ: