Արմինֆո. Ցավով պետք է արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը դարձել է լրատվամիջոցների, այդ թվում ՝ իրեն պատկանող, ապատեղեկատվության զոհը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը ։
Հուլիսի 29-ին <Երկիր Մեդիա>, <5-րդ ալիք> եւ <Հայկական երկրորդ հեռուստաալիք> հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել է գործող իշխանությունների քաղաքականության գրեթե բոլոր ուղղությունները: Անբավարար գնահատելով քաղաքկանությունն Արցախի հարցում, Ռուսաստանի նկատմամբ և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը ՝ նախկին նախագահը նշել է, որ <ստեղծված պայմաններում Հայաստանի քաղաքական իրավիճակը կարող է շատ կտրուկ փոխվել>:
<Պետք է խոստովանեմ, որ վերջինիս հարցազրույցին ծանոթացել եմ միայն ձեր զանգից հետո ՝ հարցազրույցի խնդրանքով, քանի որ այդ մարդու հայտարարություններն արդեն բավական երկար ժամանակ ինձ մոտ առանձնակի հետաքրքրություն չեն առաջացնում։ Եվ այս անգամ ևս համոզվելու հերթական հնարավորություն ունեցա ։ Ցավոք, պարոն Քոչարյանը շարունակում է դատողություններ անել անցյալի կատեգորիաներով>, - նշեց նա ։
Ըստ պատգամավորի ՝ Քոչարյանի տված կարծիքներն ու գնահատականներն այս հարցազրույցում ոչնչով չեն տարբերվում 20 տարվա վաղեմության իրավիճակի վերաբերյալ
նրա կարծիքներից ու գնահատականներից։ Այն ժամանակաշրջանի, երբ նա գտնվում էր իշխանության ղեկին, և և ոչ մի կերպ հաշվի չեն առնում իրողությունների փոփոխությունները, ներքաղաքական ու արտաքին քաղաքական իրավիճակի փոփոխությունները, վերջապես, աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները ։
<Ցավոք, ապատեղեկատվության զոհ Է դարձել ոչ միայն պարոն Քոչարյանը, այլև՝ նրան ու նրա հնացած հայացքներին համակրող բոլոր քաղաքական գործիչները ։ Նրանք հավատացել են դրան, և ապարդյուն փորձում են ներշնչել հասարակությանը։ Հետևաբար՝ պարոն Քոչարյանի հարցազրույցի բովանդակային մասը մեկնաբանելը, այն է ՝ ապատեղեկատվության հոսքը, հնարավոր չէ>, - ամփոփել է Բեղլոյանը ։