Արմինֆո. Տավուշի մարզի խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Նա նշել է, որ սահմանամերձ գյուղերում եւ քաղաքներում վնասվել են տներ եւ ենթակառուցվածքներ ։ "Այժմ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի խաղաղ բնակիչներից ոչ ոք չտուժի։ Մենք կարողացել ենք խուսափել խաղաղ բնակչության շրջանում զոհերից՝ զինծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ", - ընդգծել Է մարզպետը:
Չոբանյանը նշել է, որ Տավուշի մարզում էլեկտրաէներգիայի խափանումներ չեն եղել։ "Վնասվել են երկու գազատարներ, բայց դրանք արդեն վերականգնվել են։ Հիմա մենք փորձում ենք գնահատել մեր քաղաքացիների կրած վնասը, ինչից հետո նրանց համապատասխան օգնություն կցուցաբերվի", - ընդգծել է նա։
Մարզպետը նաև հայտարարել է, որ նույնիսկ այս օրերին գյուղատնտեսական աշխատանքները, գործնականում, չեն դադարում։
Չոբանյանը Բերդ քաղաքի գնդակոծությունն աննախադեպ է համարել, քանի որ այն չի գնդակոծվել 1990-ական թվականներից։