Արմինֆո. Երեկ Բաքվում տեղի ունեցած հանրահավաքը կարեւոր է Ազգային անվտանգության հարցերի տեսանկյունից, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է <Իմ քայլը> դաշինքի պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը ։
Պատգամավորը հայտարարել է, որ հանրահավաքը ներկայացվել է՝ որպես ադրբեջանական բանակին աջակցության ակցիա: Սակայն, իրականում, դա հակահայկական ակցիա էր, որի ընթացքում հնչում էին այնպիսի կարգախոսներ, ինչպիսիք են ՝ "Մահ հայերին", "Ղարաբաղը մերն է" և այլն։ Կարանտինի խիստ պայմաններում այս ակցիան չէր կարող իրագործվել, եթե չլիներ իշխանությունների աջակցությունը ։ Ուզում եմ նշել, որ այս ակցիան նպատակ ուներ ցույց տալ, որ Ադրբեջանի ժողովուրդը պատերազմ է ուզում>, - նշել է Հայրապետյանը ։
Նա նաեւ ընդգծել է, որ Իլհամ Ալիեւն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանում կոնսոլիդացիայի գլխավոր գործոնը հենց հակահայկական գործոնը լինի: <Սակայն, Ալիևն ինքն է դարձել իր հակահայկական քարոզչության զոհը, քանի որ շատ շուտով բողոքի ակցիայի մասնակիցները սկսեցին հանդես գալ նախարարների պաշտոնանկությունների պահանջով ։ Դրանից հետո ցուցարարները ներխուժել են Ադրբեջանի խորհրդարանի շենք, և իշխանությունները վերջապես հասկացել են, որ այդ ակցիայի շարունակությունն իրենց համար ճակատագրական նշանակություն կարող է ունենալ>, - հայտարարել է պատգամավորը ։
<Երեկ հետևելով Բաքվում տեղի ունեցած ցույցին՝ ես հերթական անգամ համոզվեցի, որ ատելությունը Հայաստանի և հայերի նկատմամբ Ադրբեջանում շատ խորը արմատներ ունի ։ Եվ այսօր մենք մեզ համար շատ կարևոր ռազմավարական հարց ենք լուծում> - եզրափակել է Հայրապետյանը ։
Նշենք, որ երեկ երեկոյան Բաքվում բողոքի ակցիա է տեղի ունեցել ։ Պաշտոնական տվյալներով՝ ակցիան անցել է ի պաշտպանություն բանակի, սակայն ցուցարարները հակահայկական կարգախոսներ Էին վանկարկում ։ Ոստիկանությունը սկսել է ցրել ակցիայի մասնակիցներին ՝ կիրառելով ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ, սակայն ցուցարարներին ամբողջությամբ ցրել այդպես էլ չի հաջողվել: