Արմինֆո.Բաքվում երիտասարդները երթ են անցկացրել հանրապետության մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ վանկարկելով "Ղարաբաղը մերն է, "Փառք բանակին", "Զինվորներ, առաջ", "Գլխավոր հրամանատար, զորահավաք հայտարարիր", հաղորդում է "ՌԻԱ Նովոստին":
Գործակալությունը նշում է, որ քաղաքի վերին հատվածում ցուցարարներին ուղեկցել են ոստիկանության ջոկատները ։ Մի քանի ժամ անց ցույցի մասնակիցները հավաքվել են Բաքվի կենտրոնում ։ Խորհրդարանի, նախագահի աշխատակազմի եւ պաշտպանության նախարարության շենքերի մոտ ոստիկանական պատնեշներ են ստեղծվել։ Ընդ որում, որոշ ցուցարարներ փորձել են ներխուժել խորհրդարանի շենք, սակայն ոստիկանությունը ջրցան մեքենաների օգնությամբ կանխել է փորձը։