Արմինֆո. Ադրբեջանի հետ սահմանի Տավուշի հատվածում վերջին իրադարձությունները ցույց տվեցին մեր չափազանց ագրեսիվ հարևանի հետ խնդիրների գործնական լուծման ի հայտ գալը։ Առնվազն՝ մոտ ապագայում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ վերլուծաբան Սարո Սարոյանը։
"Տեսականորեն այդ լուծումը գոյություն ուներ շատ վաղուց։ Մեզանից, ինչպես միշտ, տարիներ պահանջվեցին այն գործողության մեջ կիրառելու համար։ Բարեբախտաբար, այս անգամ ամեն ինչ իրականացվեց կատարյալ: Լուծման էությունը ողջ սահմանամերձ տարածքում, որտեղ գտնվում են հակառակորդի խրամատները և որից իրականացվում է մեր տարածքի վերահսկողությունը, իր իրավազորությունը սահմանելու Հայաստանի Հանրապետության անվիճելի իրավունքն է, ավելին՝ պարտականությունը: Այստեղ կարևոր է ընդգծել, որ շփման փաստացի գիծը ԽՍՀՄ ներքին վարչական սահմաններին չի համապատասխանում։ Սակայն 1992 թվականից ի վեր աշխարհը, նաեւ մեր թեթև ձեռքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող սահմանը ճանաչում է որպես պետական սահման", - ընդգծել է նա։
Թե՝ Հայաստանի այդ ինքնիշխան իրավունքի իրացումը կապահովվի կանխարգելիչ հարձակումների, պատժիչ գործողությունների միջոցով, կամ ինչ - որ այլ եղանակով, ըստ Սարոյանի, կարևոր չէ։ Փաստն այն է, որ այդ կերպ կարելի է պատժել Ադրբեջանին նման անհրաժեշտություն ծագելու յուրաքանչյուր դեպքում։ Այս լուծումը լավագույնն է անբարենպաստ արտաքին քաղաքական իրավիճակից դուրս գալու տեսանկյունից՝ գրեթե բոլոր դեպքերում։
Նման եղանակը, նրա գնահատմամբ, հակառակորդին կոտրում է հոգեբանորեն, իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից անխոցելի է։ Իհարկե, բոլոր մանրուքների մանրակրկիտ պահպանման դեպքում։ Այս լույսի ներքո՝ վերլուծաբանը նշել է, որ կառավարության վերջին նիստի ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շատ հստակ նշել է, որ ադրբեջանական ՈւԱԶ-ին առնչվող միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում։ Իսկ ադրբեջանական զինուժը, պարզելով, որ տարածքն այսուհետ գտնվում է հայկական զինված ուժերի վերահսկողության տակ, սկսել է գնդակոծել այն, ինչին ի պատասխան ստացել է ասիմետրիկ, ավերիչ պատասխան։
"Տեսականորեն դրան կարելի է հակադարձել, որ Ադրբեջանն էլ կարող է նույն կերպ փորձել իր լիազորությունները սահմանել այն տարածքների նկատմամբ, որոնք ժամանակին եղել են Ադրբեջանի ՍՍՀ վարչական տարածքները, բայց այսօր գտնվում են ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ։ Բայց, որպես կանոն, մեխանիզմի կրկնությունը անհաջողության է հանգեցնում: Հատկապես այն պայմաններում, երբ հակառակորդը մնաց արձագանքողի դերում։ Դրան գումարած, ելնելով ռելիեֆի առանձնահատկություններից, Բաքուն ստիպված կլինի շատ ավելի բարձր գին վճարել նման մեխանիզմի կիրառման փորձի դիմաց։ Իսկ լավ կազմակերպված տեղեկատվական գրոհն, ընդհանրապես, կարող է զրկել Ադրբեջանին նման հնարավորությունից", - ամփոփել է վերլուծաբանը ։