Արմինֆո. Ադրբեջանցի հաքերները կոտրել են "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի կայքը։ Այդ տեղեկատվությունն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը: Նրա խոսքով՝ կոտրումն իրականացվել է այսօր, եւ ընկերության մասնագետներն աշխատում են կայքի վերականգնման ուղղությամբ։
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր ադրբեջանցի հաքերների կողմից ՀՀ կառավարության կայքը կոտրելու մասին: