Արմինֆո.ԱԺ "Բարգավաճ Հայաստան" խմբակցությունը Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է չեղարկել խաղաղ հավաքների անցկացման պարետատան արգելքը:
Ինչպես հաղորդել Է ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը, այս նախագիծը մշակել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը՝ ՀՅԴ եւ "Հայրենիք" կուսակցությունների գործընկերների հետ համատեղ: "Իմ քայլը" դաշինքի ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:
Այդ առաջարկությանը "կողմ" են քվեարկել "Բարգավաճ Հայաստան" եւ "Լուսավոր Հայաստան" խմբակցությունները՝ 21 մարդ, "դեմ" քվեարկել է 60 պատգամավոր: Այդպիսով՝ ԲՀԿ-ի առաջարկը չի ընդունվել։