Արմինֆո.Առողջապահության նախարարությունը բանակցում է տարբեր ընկերությունների հետ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնելու շուրջ: Այս մասին ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ հայտարարել Է փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։
Փոխվարչապետն ընդգծել է, որ աշխարհում քննարկվում է կորոնավիրուսի դեմ շուրջ 200 պատվաստանյութի կիրառման հնարավորությունը: <Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման աշխատանքներ են տարվում տարբեր երկրներում։ Մենք բանակցություններ ենք վարում պոտենցիալ արտադրողների հետ>, - ընդգծել է պարետը ։
Ավինյանը նշել է, որ պատվաստանյութերի փորձարկումից հետո դրանք հասանելի կլինեն տարբեր երկրների համար, եւ այդ ժամանակ Հայաստանն անպայման կգնի այդ պատվաստանյութերը: