Արմինֆո. Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի մինչեւ օգոստոսի 12-ը ։ Նման որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը հուլիսի 13-ի նիստում ։
Նիստի ընթացքում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք հանդիսացած հանգամանքները դեռևս չեն վերացվել: <Ուզում եմ ներկայացնել կառավարության ծրագիրը, որի համաձայն՝ առաջարկվում է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել 30 օրով, այսինքն ՝ մինչեւ 2020 թվականի օգոստոսի 12-ը ։ Արտակարգ դրության ռեժիմը մենք երկարաձգում ենք արդեն չորրորդ անգամ>, - ընդգծել է Բադասյանը ։
Նախագծում հստակեցվել է ինքնամեկուսացման հրահանգ տալու ձևը։ «Մասնավորապես՝ սահմանվել է, որ այն տրվում է բանավոր, հասցեատիրոջ պահանջով ենթակա է նաև գրավոր ձևակերպման: Բացառություն է նախատեսվել ինքնամեկսացման կարգի խախտման դեպքում, երբ անձը ցուցումներին համապատասխան այցելում է բուժհաստատություններ՝ ախտորոշիչ հետազոտություններ կազմակերպելու նպատակով>,-ասել է նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բացի արտակարգ դրության ռեժիմից, օրենսդրությունում այլ արդյունավետ գործիքակազմ չունենք և եթե չերկարացնեն, ապա հակահամաճարակային միջոցառումների համակարգը դե յուրե իրենց ուժը կորցրած կլինի: <Մյուս կողմից հասկանում ենք, որ արտակարգ դրությունը անվերջ երկարացնել հնարավոր չէ և պետք էլ չէ և այս ըթնացքում որոշում ունենք, որ օրենսդրական փաթեթ մշակենք, որը հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմով, որը ավելի թեթև կլինի>,-ասել է նա: