Arminfo.info





 Երկուշաբթի, 13 Հուլիսի 2020 10:35
Մարիաննա Մկրտչյան

ՀՀ ԱԳ նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումների մասին

ՀՀ ԱԳ նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումների մասին

Արմինֆո.Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

 

Նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին:

 

ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ նման գործողությունների անընդունելիությունը: Պահպանվում է մշտական կապ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ և շարունակվում են աշխատանքները ՀԱՊԿ շրջանակներում:

 

Նշենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

 

Երկու-երեք ժամվա դադարից հետո այսօր առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։  Հայկական կողմը հակառակորդին զգուշացրել է,  որ իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը ԿովկասումՓորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը Կովկասում
Արծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օրԱրծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Փնտրել ըստ օրերի