Արմինֆո. ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները ի թիվս այլնի պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է <Իմ քայլը>խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է օրինագծերի փաթեթը, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Համապատասխան փոփոխությունները Ազգային ժողովի կողմից հավանության են արժանացել հունիսի 22-ի արտահերթ նիստում։ Սահմանադրական դատարանի դատավորներ Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի եւ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները, որոնք պաշտոնավարել են ավելի քան 12 տարի, դադարեցվել են: ՍԴ արդեն նախկին ղեկավար Հրայր Թովմասյանը կշարունակի աշխատել որպես դատավոր։
ՍԴ նախագահն ու փոխնախագահն ընտրվելու են ՍԴ ամբողջական կազմը հաստատելուց հետո (9 դատավոր)։ Ընդ որում, 6 դատավորների ներկայիս կազմը բավարար է գումարվող նիստերի իրավազորության համար, այսինքն, Սահմանադրական դատարանի գործունեության անընդհատությունը չի խախտվի։ Ըստ օրենքի՝ ՍԴ նախագահի և փոխնախագահի բացակայության պայմաններում նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է ամենատարեց դատավորը, այսինքն՝ Աշոտ Խաչատրյանը։