Արմինֆո. Վերջին շրջանում իրենց հարազատներին կորցրած Հայաստանի քաղաքացիները հեռախոսազանգեր են ստանում՝ կորոնավիրուսից մահ վերաձեւակերպման առաջարկով: Այդ մասին հուլիսի 8-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով ՝ ակնհայտ է, որ խոսքը միտումների և սադրանքների մասին է։ Պատգամավորը փորձել է ճշտել այդ հաղորդումները, սակայն, իրականում, ոչինչ չի ստացվել։ Այնուամենայնիվ, նա կոչ է արել քաղաքացիներին նման հաղորդումներ ստանալիս անհապաղ դիմել ոստիկանություն կապի ցանկացած մատչելի ձևերով՝ ապատեղեկատվության տարածման աղբյուրը բացահայտելու և քաղաքական շահարկումները բացառելու նպատակով: Ինքը՝ պատգամավորը, մտադիր է որոշ ժամանակ անց համապատասխան հարցումով դիմել իրավապահ մարմիններին, այդ թվում՝ ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը՝ նման դեպքերի առկայությունը պարզելու համար:
Նշենք, որ նման խոսակցությունները Հայաստանում հազվադեպ չեն ։ Գործերի իրական վիճակը պարզելու նպատակով ՀՀ Ազգային ժողովում օրենքի ուժով ձևավորվել է COVID-19 համավարակի ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողով: