Արմինֆո. Մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
<Քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ
հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության
առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային
անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ>,-նշված է որոշման մեջ։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից: