Արմինֆո. Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ամրամ Մակինյանը։
<Նշված միջնորդության մասին դեռևս առիթ կունենանք խոսել։ Կարող եմ ասել միայն, որ այն ավելի ապօրինի և անհիմն էր, քան նախորդ միջնորդությունը։ Սպասվու՞մ են, արդյոք, Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություններ։ Համոզված եմ, որ այո։ Արդյո՞ք դրանք կլինեն ավելի ապօրինի և անհիմն, քան նախորդ միջնորդությունները։ Նույնպես կասկած չունեմ>,- գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը ներգրավված է որպես մեղադրյալ ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ եկամուտների հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելու քրեական գործով: