Արմինֆո. Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։
Նշենք, որ հունիսի 7-ին Սահմանադրական դատարանը պետք է վերսկսի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով լսումները ։ Խոսքը ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի ՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության մասին է ։