Արմինֆո. Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 24-ին Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսից վերադառնալուց հետո աշխատավայրում եղել է ինքնամեկուսացման մեջ։ Այդ մասին հաղորդել է նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Արմենպրեսին»։
«Վերադառնալու 7-րդ օրը, ըստ կարգի, երկու անգամ թեստավորվել է՝ հետազոտման ԻՖԱ և ՊՇՌ մեթոդներով։ Թեստերի արդյունքները բացասական են, և նախարարը շարունակում է լիարժեքորեն կատարել ծառայողական պարտականությունները»,- նշել է Ստեփանյանը։