Արմինֆո.Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուսային նոր հիվանդություն ՉԻ ախտորոշվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը ՝ մեկնաբանելով որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը ։
Նրա խոսքով, ԶԼՄ-ները, առանց կապի դուրս գալու ու տեղեկությունը ճշտելու փորձի, երեկ երեկոյան իրականությանը չհամապատասխանող լուր է հրապարակել։
Ավելացնենք, որ հունիսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առողջացած, 433-ը` մահվան ելքով: