Արմինֆո. Հայաստանի հետ կապված Ռուսաստանը միակ դերակատարում ունի՝ աշխարհաքաղաքական, որպես դաշնակից հանդես գալով հանրապետության անվտանգության և անկախության ապահովման երաշխավոր համապատասխան սպառնալիքների առաջացման դեպքում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը։
<Այլ քաղաքական դերեր, Ռուսաստանի այլ լուրջ մասնակցություն Հայաստանի գործերին ես անձամբ չեմ տեսնում։ Առավելագույնը՝ առանձին ռուս քաղաքական գործիչների մասնակցությունը տարբեր ապաքաղաքական խնդիրների եւ երկկողմ կարեւորության հարցերի քննարկումներին։ Որպես օրինակ՝ նշեմ <Եվրասիական ակումբի> աշխատանքը, որի համահեղինակներից մեկը ես եմ։ Մեր աշխատանքը ինտեգրացիոն հարցերով գիտաժողովների կազմակերպումն ու անցկացումն է>, - ընդգծել է նա ։
Այս առումով Լեպյոխինը հայկական իշխանության հակառակորդներին ռուսական աջակցություն չի տեսնում՝ առաջին հերթին նկատի ունենալով Մոսկվայի ավանդական արտաքին քաղաքական գծի շարունակությունը ՝ ուղղված աշխարհի ցանկացած երկրի իշխանությունների հետ համագործակցությանը։ Փորձագետի կարծիքով, այս քաղաքական գծում առաջնայինը հասարակական կարծիքն է այդ երկրներում, որն անտեսել Ռուսաստանը չի կարող։
Նրա կարծիքով, Ռուսաստանի բացառիկությունը Հայաստանի հետ հարաբերություններում ավելի շուտ կենտրոնացած է տնտեսության մեջ ։ Իսկ Հայաստանում տնտեսական աճն ապահովող գլխավոր գործոններից մեկը վերջինիս մասնակցությունն է ԵԱՏՄ-ին, մասնավորապես՝ ռուսական շուկայի առավելագույն հասանելիությունը հայկական արտահանմանը։
<Ըստ իս՝ ԵԱՏՄ - ում Հայաստանի նախագահությունը 2019 թվականին միայն ամրապնդեց հայ-ռուսական հարաբերությունները։ Եվ ես առկա մակարդակը գնահատում եմ շատ դրական ։ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացումը շարունակվում է։ Հետևաբար՝ մենք էլ շարունակում ենք մեր աշխատանքն այս ուղղությամբ ։ Եվ, իմ կարծիքով, հենց մեր երկրների լրատվամիջոցներն են դրանում կարեւոր դեր խաղում> - ամփոփել է Լեպյոխինը։