Արմինֆո.<Իմ քայլը> դաշինքի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
<Երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որեւէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացվել եմ տանը։ Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ եւ պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում ձեզ հարազատ անձանց>,-Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը։
Նշենք, որ երեկ կորոնավիրուս է հայտնաբերվել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի մոտ։