Արմինֆո. Հայաստանի Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 18-ին նիստ է անցկացնում Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը քննելու նպատակով: Այդ մասին հաղորդել է ԱրմԻնֆո-ի թղթակիցը։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը միջնորդություն էր ներկայացրել, որի հիման վրա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարգապահական վարույթ էր հարուցել դատավոր Ազարյանի նկատմամբ: Դատավորի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշել է, որ այս կարգապահական վարույթը քաղաքական հետապնդում է։
Նշենք, որ 2018 թվականի օգոստոսի 13-ին դատավոր Ազարյանը որոշում էր կայացրել փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Այնուհետև 2020 թվականի մարտի 11-ին որոշում էր կայացրել "5-րդ ալիքի" սեփականատեր Արմեն Թավադյանին կալանքից ազատելու մասին։