


Արմինֆո. Հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, կարևորելով Օնիկ Գասպարյանի զինվորական կենսագրությունը, հրամանատարական բոլոր օղակներում նրա ծառայությունը՝ ՀՀ
պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս վաստակաշատ գեներալը ջանք ու եռանդ չի խնայի ներդնելու իր գիտելիքներն ու ողջ մասնագիտական
ներուժը զինված ուժերի առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու համար:
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշել է, որ իր ղեկավարած կառույցի հիմքում դրվելու է թիմային աշխատանքի գաղափարը, ինչն էլ հանգեցնելու է առավել ցանկալի արդյունքի։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զինված ուժերում իրականացվող հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներին վերաբերող հարցեր։



