Արմինֆո. Հայաստանում հունիսի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք է գրանցվել: Ինչպես հաղորդել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, վերջին մեկ օրում ապաքինվել է 207 հիվանդ:
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 12364 դեպք: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 3720 անձ: 190 հիվանդ մահացել է, 7-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում, նրանք եղել են 56-92 տարեկան: Նրանցից 6-ն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Փաստացի՝ այս պահին բուժվում է 8385 անձ: Ընդհանուր առմամբ, Հայաստանում անցկացվել է կորոնավիրրուսի 66674 թեստավորում: