Արմինֆո.ՀՀ ԱԱԾ տնօրեն Էդուրադ Մարտիրոսյանը հերթական անգամ հերքել է իր հրաժարականի վերաբերյալ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը: Հունիսի 5-ին ԱԺ-ում պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին՝ Մարտիրոսյանը վստահեցրել է, որ եթե ինքը հրաժարականի դիմում գրած լիներ, ապա հիմա չէր լինի օրենսդիր մարմնում։
Հարցին, թե ինչպես է Մարտիրոսյանին աշխատում ԱԱԾ պետի նորանշանակ առաջին տեղակալ Արգիշտի Քյարամյանի հետ, ով իրենց համակարգից չէ, ԱԱԾ ղեկավարը պատասխանել է, որ՝ շատ լավ: "Քյարամյանը համակարգից չէ, բայց նա պրոֆեսիոնալ է ։ Նա երկար տարիներ աշխատել է դատախազությունում, ղեկավարել է վերահսկողական ծառայությունը ։ Կարծում եմ ՝ ոչ մի խնդիր չկա", - ասել է նա։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դժգոհությանը կորոնավիրուսի դեմ պայքարում ուժային կառույցների, այդ թվում, ԱԱԾ գործունեությունից, Մարտիրոսյանը, մասնավորապես, ասել է. "Ես կցանկանայի նշել, որ կորոնավիրուսի դեմ պայքարը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ամենօրյա խնդիր է։ ՀՀ ԱԱԾ ուժերը կարող են չբավարարել նույն դիմակների կրման վերահսկման աշխատանքների պահանջները ՝ բնակչության մեծաթիվ լինելու պատճառով։ Պետք է դա գիտակցել։ Դա պետք է գիտակցի ժողովուրդը"։