Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին նա գրառում է զետեղել «Ֆեյսբուքի» իր էջում:
«Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։ Հարգանքով, Դավիթ Անանյան», - գրել է ՊԵԿ նախագահը: