Արմինֆո.Այսօր յուրաքանչյուրի սոցիալական պատասխանատվությունը կյանքեր կարող է փրկել:
Արդշինբանկը հորդորում է իր հաճախորդներին օգտվել Բանկի հեռահար սպասարկման ծառայություններից, իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում մասնաճյուղեր այցելել պարտադիր կրելով դիմակ ու ձեռնոցներ և մասնաճյուղերի մուտքերի մոտ առաջացած հերթերում խստիվ պահպանել նվազագույնը 1,5 մետր սոցիալական հեռավորություն:
Բանկի Մոբայլ բանկինգ հավելվածը արդեն հնարավոր է ակտիվացնել առանց Բանկ այցելելու և օգտվել հավելվածի լայն հնարավորություններից:
Մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով Բանկի հաճախորդները կարող են իրականացնել գրեթե ցանկացած գործարք.
և այլ գործարքներ
Հիշեցնում ենք, որ արագ դրամական փոխանցումների համակարգերով ուղարկված գումարները Արդշինբանկի հաճախորդները կարող են ստանալ առանց բանկ այցելելու՝ գումարն անմիջապես քարտին փոխանցելու միջոցով, որը կարելի է կանխիկացնել մոտակա բանկոմատից կամ կատարել անկանխիկ վճարումներ: Տվյալ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել 080002222 անվճար հեռախոսահամարով:
Բանկի կոմունիկացիոն կենրոնը հասանելի է շուրջօրյա 012222222 հեռախոսահամարով:
Ներբեռնեք Մոբայլ բանկինգ հավելվածը, մնացեք տանը և փրկեք կյանքեր: