Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Լանզարոտի կոնվենցիան, որն ավելի վաղ վավերացվել էր ՀՀ Ազգային ժողովի կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված
կոնվենցիայի նպատակն է՝ երեխաների սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների կանխարգելումը։ Մեթոդները, որոնցով առաջարկվում է պաշտպանել երեխաներին բռնության նկարագրված տեսակներից, ներառում է նաեւ դպրոցում սեռական կրթությունը, ինչը, փորձագետների կարծիքով, այլասերում է, այլ ոչ թե՝ երեխաների պաշտպանություն: Կոնվենցիայի քննարկումը խիստ բացասական արձագանք է առաջացրել հայ հասարակության շրջանում։