Արմինֆո. Կորոնավիրուսից մահացել է ԱԺ <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով ներկա է գտնվել հուղարկավորության արարողությանը, Facebook-ի իր էջում գրել է. <Նոր դուրս եկա իմ ընկերներից մեկի հոր հոգեհանգստի արարողության վայրից, մավհան պատճառը կոռոնավիրուսն էր: Դագաղը փակ էր և դիահերձում չէր կատարվել:
Շատ մարդ չկար և պարզ է` ինչու, ներկաները դիմակ և ձեռնոցով էին: Խնդրում եմ Ձեզ պահպանել տարրական կանոնները, պետք չէ մեր աչքով տեսնենք նման դեպքերը, որ նոր հասկանանք հարցի լրջությունը: Իսկ անելիքը` ընդամենը մի դիմակ է և ձեռնոց: Խնդրում եմ>։