Արմինֆո. Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը շնորհավորել է Հայաստանին Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ:
<Ջերմ շնորհավորանքներ ողջ աշխարհի մեր հայ ընկերներին Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ։ Անհամբեր սպասում ենք սերտ համագործակցության ամրապնդմանը մեր երկրների և մարդկանց միջև։ Մաղթում ենք երկար կյանք անկախ Հայաստանին>,- գրել է նա Twitter-ի իր էջում։