Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի կրկնակի թեստի արդյունքները բացասական են։
Ինչպես տեղեկացնում Է նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը, բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:
<Նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը` իհարկե խստիվ պահպանելով անվտանգության կանոնները>,- նշել է նա։