Արմինֆո. Մեկ օրում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։ Ընդհանուր առմամբ, մարզում հայտնաբերվել է կորոնավիրուսի 309 դեպք, 121 հիվանդ ապաքինվել է, 4-ը՝ մահացել:
Կոտայքի մարզում մեկ օրում գրանցվել է COVID-19 16 նոր դեպք: Այսպիսով, ըստ մարզպետարանի հաղորդագրության, հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 523-ի, ապաքինվել է 234 քաղաքացի, մահացել է 10 հիվանդ:
Հավելենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք, ապաքինվել է ևս 162 հիվանդ: Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 5606-ի, ապաքինվել է 2581 մարդ, մահացել է՝ 70-ը: -