Արմինֆո. Եվս մեկ տարեց հիվանդ կարողացել է հաղթահարել կորոնավիրուսը։
Ինչպես հաղորդում է "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ-ը, մայիսի 21-ին հիվանդանոցից ապաքինմամբ դուրս է գրվել 91-ամյա Սրբուհի Մուրադյանը: Նշվում է, որ հոսպիտալացման ժամանակ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուսի հետեւանքով զարգացող երկկողմ թոքաբորբը, որն ազդել է թոքերի 70 տոկոսի վրա:
Հիշեցնենք, որ COVID-19-ից բուժված Հայաստանի ամենատարեց հիվանդը 94-ամյա Հրանուշ տատիկն է ։ Ավելի վաղ այդ կոչումը պահպանել է 93-ամյա մի կին, որը նույնպես հաջող բուժում էր ստացել կորոնավիրուսից: