Արմինֆո.ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։
Մայիսի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է Քոչարյանի պաշտպանների երեք միջնորդությունները՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակման, գրավի դիմաց ազատ արձակման, կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ խափանման միջոցը փոխելու կամ այն չեղարկելու մասին:-