Արմինֆո. Երեւանում գողացել են լեգենդար "Արարատ-73"-ի ֆուտբոլիստների մի քանի արձան: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է "Փյունիկ" թիմի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադևոսյանը, նշելով, որ արձանները վերադարձնելու համար դրամական պարգև է նշանակվել։
Հիշեցնենք, որ "Արարատ-73" քանդակների անսամբլը տեղադրվել է "Հրազդան" մարզադաշտի մոտ՝ 2016 թվականին: "Արարատ" ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1935 թվականին։ Այն ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր է, Հայաստանի չեմպիոն, Հայաստանի հնգակի գավաթակիր, Հայաստանի սուպերգավաթակիր: 1973 թվականին "Արարատ" ֆուտբոլային ակումբը դարձավ ԽՍՀՄ չեմպիոն։