Արմինֆո. Դավիթաշեն թաղամասի բնակիչն իր այգու մոտ գտնվող մառանում երկու ամսական աղվես է հայտնաբերել։ Ինչպես հաղորդում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, անսովոր հյուրի մասին ահազանգ է ստացվել մայիսի 18-ին:
Տեսչության աշխատակիցները մեկնել են նշված հասցեով և հայտնաբերել երկամսյա աղվես, որի մոտ, արտաքին զննությամբ, վնասվածքներ չեն արձանագրվել: Մառանի տիրոջ կարծիքով, աղվեսը կարող էր Հրազդանի կիրճից մտնել այգու տարածք։ Կենդանին տեղադրվել է վանդակի մեջ, այնուհետև ազատ է արձակվել <Ջրվեժ> արգելոցային համալիրի տարածքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արտակարգ դրության ռեժիմ սահմանելուց հետո Երեւան են վերադարձել սկյուռիկները եւ թռչունների հազվագյուտ տեսակներ, այդ թվում՝ բազեների ընտանիքից: Բնապահպանները դա կապում են քաղաքում ֆաունայի ներկայացուցիչների համար հանգիստ իրադրության հետ՝ անցորդների եւ ավտոտրանսպորտի թվի կրճատման պատճառով: