Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացման մեջ կմնա մինչև մայիսի 22-ը: Այդ մասին նախարարը հաղորդել է "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում։
Թորոսյանը տեղեկացրել է, որ նախարարության աշխատակիցների շրջանում հայտնաբերվել են կորոնավիրուսի դեպքեր, ինչի հետեւանքով երեկվանից ինքնամեկուսացվել է իր աշխատասենյակում: Ընդ որում, նա շարունակում է աշխատել հեռավար ռեժիմով՝ անձնական շփումները հասցնելով գրեթե զրոյի: Նրա խոսքով ՝ ինքնամեկուսացման մեջ կլինի առնվազն մինչեւ մայիսի 22-ը, որից հետո, ախտանշանների բացակայության դեպքում, կվերադառնա աշխատանքի նորմալ ռեժիմին:
Հիշեցնենք, որ նախօրեին Թորոսյանը կորոնավիրուսի թեստ էր հանձնել, եւ ստացված արդյունքը բացասական էր: