Արմինֆո.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Իր դիմումում Գասպարյանը նշել է, որ թիմային աշխատանքի ընթացքում դրվել են բոլոր հիմքերը, որոնք բարձրացնում են կառույցի արդյունավետությունը եւ ուղղված են քաղաքացիներին: "Այս ամբողջ ընթացքում ես աշխատել եմ հնարավորինս նվիրված և պատասխանատու, և հնարավորինս արդյունավետ ։ Շնորհակալություն վստահության համար", - հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ Գասպարյանը այդ պաշտոնում նշանակվել էր 2019թ. փետրվարին։