Արմինֆո. «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։
<Երևանի մետրոպոլիտենում երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։ Սպասասրահներում նշանակվելու են ուղեւորների նստեցման և իջեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպելու են ուղեւորների արագ, անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումը: Մետրոպոլիտենի նախասրահներում եւ բոլոր վագոններում առկա են լինելու բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ>,- նշվում է մենտրոպոլիտենի հաղորդագրության մեջ։