Արմինֆո.ԱԺ-ում քիչ էր մնում հերթական սկանդալը բորբոքվեր՝ <Իմ քայլը> դաշինքի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մասնակցությամբ ։ Այս մասին հայտնում է ԱրմԻնֆո-ի խորհրդարանական թղթակիցը։
Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ Հակոբյանը սկսեց քննադատել օմբուդսմենի հաշվետվությունը։ Մասնավորապես՝ պատգամավորին դուր չի եկել այն, որ Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցում կանանց իրավունքներին քիչ տեղ է հատկացրել ։ <Դուք ընդամենը նշել եք, որ կինը մարդ է, որին բնորոշ է սեփական արժանապատվության զգացումը ։ Նման ձևակերպումն անթույլատրելի է ։ Ավելին, ես կարծում եմ, որ այս դիրքորոշումը շատ ավելի հարմար է 20-րդ դարի սկզբի համար, բայց ոչ՝ 21-րդ դարի։ <Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում կանանց իրավունքների հետ կապված մենք զգալի հաջողությունների ենք հասել>, - ընդգծել է պատգամավորը:
Այնուհետև վերջինս սկսել է զարգացնել իր միտքը և մատնանշել օմբուդսմենին, թե ինչի մասին նա պետք է նշեր իր զեկույցում, թե ինչ կարելի էր բաց թողնել, իսկ ինչին պետք էր հատուկ ուշադրություն դարձնել։
Արման Թաթոյանն իր հերթին նշել է, որ ոչ ոք իրավունք չունի Մարդու իրավունքների պաշտպանի հետ խոսել իշխանության դիրքերից: < Չհամարձակվե՛ք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել ՄԻՊ-ի վրա, չփորձե՛ք սպառնալ օմբուդսմենին։ Կան բոլոր անհրաժեշտ մեխանիզմները ձեզ իրավական պատասխանատվության ենթարկելու համար։ Ավելին, դուք նույնիսկ չեք տիրապետում, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ: Ես ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ>,-ասել է նա: