Արմինֆո.Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը<Լուսավոր Հայաստան> խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Այս մասին հայտնում է ԱրմԻնֆո-ի խորհրդարանական թղթակիցը։
Քանի որ հանդիպումն անցել է փակ ռեժիմով, ոչ Փաշինյանը, ոչ Մարուքյանը չեն բացահայտել հանդիպման մանրամասները ։ Պատգամավորը միայն նշել է, որ քննարկվել է ղարաբաղյան հարցը ։ Մարուքյանը նաև ընդգծել է, որ երեկ հանդիպել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ։
<Ղարաբաղյան հարցը հետաքրքրում է բոլոր հայերին, և մենք միասնական ենք այս հարցում։ Հայաստանի վարչապետն ու ԱԳ նախարարը փարատել են բոլոր շահարկումները, որոնք կապված էին Արցախյան հակամարտության թեմայի հետ ։ Այս պահին ես մտահոգություն չունեմ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ իշխանությունների դիրքորոշման կապակցությամբ>, - եզրափակել է Մարուքյանը։