Արմինֆո. Պատկերացում չունեմ, թե որտեղից է ծագել իմ սպասվող հրաժարականի մասին տեղեկությունը։ Այս մասին մայիսի 6 - ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Նա հայտարարել է, որ, հավանաբար, նման տեղեկություն է հայտնվել մամուլում Facebook-ի մի քանի գրառումներից հետո: <Այս ամենը վկայում է այն մասին, որ մենք տեղեկատվական ոլորտում լուրջ խնդիրներ ունենք>, - ընդգծել է Ավինյանը:
Նշենք, որ օրերս մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իբր մտադիր է հրաժարական տալ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: