Արմինֆո. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունը ֆորսմաժորային իրավիճակի բացակայության և գազի ու լույսի դիմաց անհապաղ վճարելու մասին անհասկանալի է եւ առնվազն տարօրինակ է թվում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (AIISA) փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ։
Ապրիլի 22-ին ՀԾԿՀ-ն հայտարարել էր, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած՝
ընդգծելով, որ կոմունալ օպերատորներն արդեն կարող են բաժանորդների կողմից չվճարելու համար անջատել գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը: Դրանով ՀԾԿՀ-ն չեղյալ է հայտարարել մարտի 25-ի իր որոշումը՝ իրավիճակը ֆորսմաժորային ճանաչելու եւ բաժանորդներին էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի պարտքի դիմաց չվճարելու իրավունք տալու մասին: Որոշումը դժգոհություն է առաջացրել արտակարգ դրության հետևանքով չաշխատող քաղաքացիների շրջանում։ Ապրիլի 28-ին կառավարության շենքի մոտ առանց հոսանքի և գազի մնացած քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել։
<ՀԾԿՀ-ն հայտարարել է, որ ֆորս մաժոր այլևս չկա ։ Բայց անձամբ ես այդ օրվա եւ դրան հաջորդող եւ նախորդող օրերի միջեւ չեմ տեսնում որևէ տարբերություն: < Մարդիկ առաջվա պես չեն աշխատում, որտեղի՞ց պետք է իրենց մոտ գումար հայտնվի։ Կառավարությունը, իհարկե, փոխհատուցել է որոշակի մասը, բայց հասկանալի է, որ այդ գումարները, միևնույն է, չեն բավականացնում ։ Կարծում եմ, որ այստեղ խնդրի լուծման անհատական մոտեցում է պետք>, - նշել է նա ։
Մեհրաբյանը նաեւ ընդգծել է, որ ՀԾԿՀ-ի վերջին որոշումը տարօրինակ կերպով համընկավ Հայաստանի համար գազի գնագոյացման հետ կապված խնդիրների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարության հետ: Այս առումով այն, թե ինչ չափով է ՀԾԿՀ-ն սպասարկում Հայաստանի և երկրի քաղաքացիների շահերը և ում համար է, ըստ էության, կարգավորում հանրային ծառայությունները, նույնպես հարցեր է առաջացնում ։
<Այդ հարցերը օդում կախված են, դրանց պատասխանները չկան ։ Իսկ մեր քաղաքացիներն այդ հարցերն արդարացիորեն տալիս են, քանի որ իրավունք ունեն պատասխաններ ստանալու ։ Ի վերջո ինչո՞վ են զբաղված ՀԾԿՀ-ում աշխատող և բարձր աշխատավարձ ստացող մարդիկ։ Նրանք պարտավոր են տալ պատասխաններ։ Հաշվի առնելով ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ազգակցական կապերը ՝ այստեղ կարող է լինել նաև շահերի բախում>, - նշել է նա ։
<Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները ՝ ես չեմ կարող չհամաձայնել այն կարծիքին, որ արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո ՀԾԿՀ-ի անդամներին պետք է ենթարկել վեթինգի ։ Անհրաժեշտ է պարզել, թե ում շահերն են այնտեղ սպասարկում։ Եվս մեկ կարևոր հանգամանք է ռուսական համապատասխան ընկերությունների աշխատանքի ուսումնասիրությունը։ Մասնավորապես, թե կոմունալ օպերատորների գործունեությունը որքանով է համապատասխանում Հայաստանի օրենսդրությանը և շահերին>, - ամփոփել է փորձագետը։