Արմինֆո. Հայաստանում հեղափոխությունը հետևանք էր այն բանի, որ այլևս անհնար է շարունակել նույն կերպ՝ կոռումպացված, անարդյունավետ կառավարում, օլիգարխիայի <բեսպրեդել>, ամենաթողության մթնոլորտ և,ամենագլխավորը, ոչ լեգիտի իշխանություն։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
<Որպես 2018-ի ապրիլի իրադարձությունների ակտիվ մասնակից ՝ ես ո՛չ փոշմանել, ո՛չ էլ հիասթափվել եմ։ Ընդհանուր առմամբ, իշխանափոխությունը մեր հասարակության, երկրի համար մեծ առաջընթաց էր ։ Այնուամենայնիվ, բոլորս պետք է գիտակցենք, որ հեղափոխությունը լեգիտիմ խորհրդարանի և, համապատասխանաբար, կառավարության ձևավորմամբ ամենևին էլ չի ավարտվել ։ Անհրաժեշտ է այն շարունակել ։ Բայց որքան հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանը որոշեց ավելի մեղմ ճանապարհով գնալ>, - նշել է նա ։
<Արդյուքնում Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը մնացել են նույնը ։ Իսկ նոր իշխանության ընտրությունն անցկացվեց նախկին իշխանության կողմից գրված Ընտրական օրենսգրքի հիման վրա։ Եվ արդար, թափանցիկ ընտրությունների արդյունքում մենք կրկին ստացանք մեկ գերակշռող ուժ խորհրդարանում ։Այսպիսով՝ հեղափոխությունը չշարունակվեց, լյուստրացիա տեղի չունեցավ, <նախկիններին> քաղաքական գնահատականների չտրվեցին, իսկ մենք փաստացի նախկինից գրեթե ոչնչով չտարբերվող քաղաքական համակարգ ստացանք>,- նշել է քաղաքագետը։
Որպես արդյունք ՝ խաղի բոլոր կանոնները, ըստ Գրիգորյանի, թելադրում է մեկ փաշինյանամետ քաղաքական ուժ, և դա, որքան էլ զարմանալի թվա, խանգարում է անձամբ Նիկոլ Փաշինյանին։ <Արդյունքում խորհրդարանում ունենալով մանդատների երկու երրորդը՝ վարչապետին չհաջողվեց փոխել Սահմանադրությունը։ Մարդիկ նստած սպասում են Նիկոլ Փաշինյանին։ Եվ այդպես էլ պետք է լինի, քանի որ երբ նախկինները գրում էին Սահմանադրությունը, ավտորիտար ռեժիմ հաստատելու համար էին գրում, այլ ոչ՝ իրական պառլամենտական համակարգ ունենալու>,- ասել է քաղաքագետը։
<Այսպիսով, տնտեսության սկսված ազատականացումը, խոսքի մեծ ազատությունը, քաղաքացիների ազատությունը չեն ուղեկցվում պետական ապարատի արդյունավետ աշխատանքով ՝ դրա պատշաճ ինստիտուցիոնալացման բացակայության պատճառով ։ Ամենավառ օրինակը կոռուպցիայի դեմ պայքարն է ։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, շատերը ճաղերի հետևում են, շատերը փախուստի մեջ են ։ Ընդ որում, չկա ոչ մի վերջնական վճիռ, չկա ոչ մի ավարտված գործ ։ Պատճառը դանդաղ ինստիտուցիոնալ բարեփոխումներն են, որոնք էլ ավելի են դանդաղել կորոնավիրուսի հետևանքով ։ Այս ամենը հանգեցնում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշի ակնհայտ անկման>, - ամփոփել է Գրիգորյանը ։