Արմինֆո. Համավարակի պայմաններում որոշ քաղաքական ուժեր ֆեյքերի միջոցով փորձում են երկրում կեղծ քաղաքական օրակարգ ստեղծել։ Այդ մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է պաշտպանության եւ անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշել է, որ երկրում կորոնավիրուսային վարակի տարածման առնչությամբ վիրտուալ իրականությունը զբաղեցնում է գլխավոր տեղերից մեկը հասարակության կյանքում, այդ քաղաքական ուժերը փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից: «Այսինքն՝ իրական մարդիկ փոխարինվում են ֆեյքերով, և վերջիններիս ներկայացրած օրակարգը ոչ մի կապ չունի հանրության տրամադրությունների հետ ։ Ֆեյքերը հոդվածներ են գրում, իսկ մամուլը, որը սպասարկում է վերոհիշյալ քաղաքական ուժերին, տարածում է դրանք, այդպիսով ստեղծվում է կեղծ հասարակական կարծիք", - ընդգծել է Քոչարյանը։
Նա նշել է, որ ժողովրդի կամքն առաջնային է Հայաստանում։ "Այնպիսի արժեքների կողքին, ինչպիսին բանակն է, մեր զինվորների կյանքը, հայրենիքը, ստեղծծվում է կեղծ արժեհամակարգ, ինչն անթույլատրելի է։ Կեղծ իրականություն է ստեղծվում, բայց ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ առաջին իսկ հնարավորության դեպքում այն կփլուզվի", - եզրափակել է պատգամավորը։