Արմինֆո.26 հոգուց բաղկացած ՀՀ քաղաքացիների չորրորդ խումբը Վրաստանից մեկնել է Հայաստան։ Ինչպես հաղորդում Է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, քաղաքացիների վերադարձը հաջողվել է կազմակերպել վրացական կողմից ստացված հատուկ թույլտվության և Մառնեուլի միջանցքով, որն ապահովվել է վրացական պարեկային ծառայությունների կողմից:
Հայաստանի դեսպանատանը նաեւ հիշեցրել են, որ Մառնեուլում եւ Բոլնիսում կարանտինային ռեժիմի պատճառով "Սադախլո" անցակետը նախկինի պես սպասարկում է միայն բեռնատար տրանսպորտը: