Արմինֆո.Հայաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 12-ի: Այս մասին ապրիլի 10-ին ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր COVID-19-ից մահվան 11 դեպքի մասին, սակայն, ինչպես տեղեկացրել է Թորոսյանը, ավելի ուշ մահացել է 81-ամյա մի քաղաքացի, որը տառապում է նաեւ ծանր հիվանդություններով: Խոսելով հանրապետությունում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի մասին ՝ նախարարն ասել է, որ չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է, որովհետև, եթե առաջ մենք, օրինակ, 50 դեպք ունեինք մի աղբյուրից, օրինակ՝ մի մեծ արտադրամասից 50 աշխատող, հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր աղբյուրներից։ Հետևաբար վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից։
<Չնայած դրան, մեր առջեւ խնդիր է դրված բացահայտել յուրաքանչյուր դեպք եւ շարունակել համապատասխան միջոցառումները՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել և առողջացած դուրս գրել։ Այդ գործողությունը մենք պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք, երբ կլինենք ուժասպառ ազգովի, երկրով մեկ, այդ ժամանակ որոշ գործողություններ արանքից կհանենք։ Կթողնենք մենակ թեստավորումն ու բուժումը, մեկուսացումը չենք անի, որովհետև արդեն անիմաստ կլինի, տարածումն արդեն շատ-շատ մեծ կլինի>,-ընգծել է Թորոսյանը։
Նրա խոսքով ՝ ընդունված միջոցառումների ճշտության մասին է վկայում նաեւ այլ երկրների փորձը։ Օրինակ ՝ Շվեդիայում, որտեղ գրեթե ոչ մի քայլ չի արվում, որպեսզի քաղաքացիները իմունիտետ ձեռք բերեն, 10 մլն բնակչության շրջանում կորոնավիրուսից մոտ 800 մահ է գրանցվել։ Եթե նման մասշտաբները տեղափոխվեին Հայաստան, ապա այս պահին այստեղ մահերի թիվը պետք է հասներ 200-ի ։ Այսպիսով,՝մահվան 12 դեպքերի ներկայիս ցուցանիշը ձեռնարկվող խիստ միջոցների արդյունք է: <Դրանք կարող են խիստ թվալ տնտեսության, քաղաքացիների հոգեբանական վիճակի, ինչպես նաև բուժանձնակազմի ծանրաբեռնվածության տեսանկյունից ։ Սակայն դրանք շատ արդյունավետ են ։ Մեր խնդիրն է՝ պահպանել մահացության ցածր մակարդակը եւ առաջ գնալ>, - նշել է Թորոսյանը ։Հավելենք, որ ընդհանուր առմամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 937 դեպք։