Արմինֆո.Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի խաղային ավտոմատներն արգելող ՀՀ օրենքը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում այս չարաբաստիկ խաղային ավտոմատներն արգելող օրենքը։ Այսինքն՝ մայիսի 1-ից գազալցակայաններում այլեւս խաղային ավտոմատներ չեն լինի», - գրել է վարչապետը։
Հիշեցնենք, որ 2019 թվականին տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովը հավանություն էր տվել վիճակախաղերի եւ դրամախաղերի կազմակերպման պայմանների խստացման, խաղային ավտոմատների եւ տոտալիզատորների շահագործման մասին օրինագծին վիճակախաղերի եւ դրամախաղերի կազմակերպման պայմանների խստացման, խաղային ավտոմատների եւ տոտալիզատորների շահագործման մասին: Օրինագծի համաձայն, մասնավորապես, խաղային ավտոմատները կարող են գործել միայն խիստ որոշակի գոտիներում ՝ Ծաղկաձորում, Սևանում, Ջերմուկում և Մեղրիում։ Օրինագիծը նախատեսում է տուգանային պատժամիջոցներ կիրառել սահմանված կարգի խախտման համար։ Նախատեսվում է նաեւ կիրառել դրամախաղերի տարիքային ցենզ եւ սահմանափակել անգործունակ մարդկանց մասնակցությունը դրանց: