Արմինֆո.Covid-19 Armenia հավելվածն օգնել է կորոնավիրուս ախտորոշել 4 մարդու մոտ։ Այդ մասին ապրիլի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը։ Նրա խոսքով, Covid-19 Armenia հավելվածի ներբեռնումների թիվը կազմել է շուրջ 40 հազար, իսկ դրա ախտանշանների առկայության թեստերի քանակը՝ 240 հազար:
Բադալյանի խոսքով՝ ընթացիկ առողջական վիճակի մասին հարցերին պատասխանելու միջոցով թեստավորում կարելի է անցնել անսահմանափակ թվով անգամ: Ստացված տվյալները վերլուծվում են, և, անհրաժեշտության դեպքում, քաղաքացու հետ կապ կհաստատի բուժաշխատողը։ Բադալյանը տեղեկացրել է, որ տվյալների վերլուծության արդյունքում, այսպես կոչված, "կարմիր գոտում" հայտնվել է շուրջ 1500 քաղաքացի, որոնցից կրկնակի հարցման միջոցով մասնագետներն առանձնացրել են 32-ին և ուղարկվել կորոնավիրուսի թեստավորման: Արդյունքում՝ 12 քաղաքացիների թեստավորումը բացասական արդյունք է տվել, 4-ինը՝ դրական, իսկ մնացածի պատասխանները կստացվեն ավելի ուշ։
Հիշեցնենք, որ Covid-19 Armenia հավելվածը մշակվել է հայ մասնագետների կողմից ։ Այն բազմաֆունկցիոնալ է և իր մեջ ներառում է նաև վերջին նորությունները կորոնավիրուսի դեմ պայքարի իշխանությունների միջոցառումների մասին, մասնագետների խորհուրդներ, վիճակագրական տվյալներ և այլն ։ Բացի այդ, հավելվածի միջոցով հնարավոր կլինի լրացնել ձեւաթղթի էլեկտրոնային ձեւը, որն իրավունք է տալիս տեղաշարժվել արտակարգ դրության ժամանակ: Covid-19 Armenia-ն աշխատում է Android եւ iOS համակարգով սմարթֆոններում եւ հասանելի է Google Play-ում ՝ (https://play.google.com/store/apps/details?id=am.gov.covid19 ) եւ AppStore (https://apps.apple.com/am/app/covid-19-armenia/id1505830061 ):
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ